ԻԼԻՊ-ի 2500 եվրոպացի անդամների ներկայությունը Իրաքում ու Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71871-ԻԼԻՊ_ի_2500_եվրոպացի_անդամների_ներկայությունը_Իրաքում_ու_Սիրիայում
Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԵՄ համակարգողը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում գտնվում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի 2500 եվրոպացի անդամներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2017 14:30 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի 2500 եվրոպացի անդամների ներկայությունը Իրաքում ու Սիրիայում

Ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԵՄ համակարգողը հայտարարել է, որ Սիրիայում և Իրաքում գտնվում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբի 2500 եվրոպացի անդամներ:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդմամբ, ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԵՄ համակարգող Ժիլ դը Քերշովը հայտարարել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խումբը պատրատվում է լոգիստիկական քիչ հնարավորություններով ավելի փոքր հարձակումներ իրականացնել Եվրոպայում»:

Ժիլ դը Քերշովը հավելել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակումները իրականացնելու են այն անդամները, ովքեր ներգրագվել են համացանցի միջոցով՝ մի քանի շաբաթների ընթացքում»:

Ահաբեկչության դեմ պայքարի ԵՄ համակարգողի խոսքերով, ապագայում ԻԼԻՊ-ն ավելի շատ հարձակումներ է իրականացնելու Եվրոպայում:

Սա այն դեպքում, երբ վերջին օրերի ընթացքում ԻԼԻՊ-ը իր վրա է վերցրել եվրոպական մի քանի երկրներում իրականացված հարձակումների պատասխանատվությունը: