Դեյր էզ Զորն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72281-Դեյր_էզ_Զորն_աստիճանաբար_վերադառնում_է_խաղաղ_կյանքին
Ազատագրված Դեյր էզ Զորն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքին։ Չնայած շրջափակման անկմանը՝ քաղաքը դեռևս ջրի և էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ ունի, բայց ենթակառուցվածքները սկսում են վերականգնվել, հայտնում է ТАСС-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 14:06 Asia/Tehran
  • Դեյր էզ Զորն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքին

Ազատագրված Դեյր էզ Զորն աստիճանաբար վերադառնում է խաղաղ կյանքին։ Չնայած շրջափակման անկմանը՝ քաղաքը դեռևս ջրի և էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ ունի, բայց ենթակառուցվածքները սկսում են վերականգնվել, հայտնում է ТАСС-ը:

 

«Մեր երեխաները 3 տարի միրգ և մաքուր խմելու ջուր չեն տեսել։ Շատերը քաղցում էին։ Վերջին օրերին մենք շատ օգնություն ենք ստացել Սիրիայի կառավարությունից և մեր ռուսաստանցի բարեկամներից՝ դեղեր, մթերք, վառելիք», – լրագրողներին ասել է Դեյր էզ Զորի նահանգապետ Մուհամմեդ Իբրահիմ Սամրան։

Օրերս Դամասկոսից Դեյր էզ Զոր են տարել հացի փռերի համար սարքավորումներ, և քաղաքաբնակները թարմ հաց են կերել, ինչը քաղաքից անհետացել էր ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) գրոհայինների գալուց հետո։

aysor.am