Իրանի հումանիտար օգնությունները բախշվել են Դեյր Էլ-Զորի բնակիչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72757-Իրանի_հումանիտար_օգնությունները_բախշվել_են_Դեյր_Էլ_Զորի_բնակիչներին
Չնայած Իրանի հումանիտար օգնությունների քարավանի վրա ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակումներին, Սիրիայի արևելյան Դեյր Էլ-Զորի տեղական պաշտոնյաները քաղաքի բնակիչներին են հասցրել այդ օգնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2017 14:48 Asia/Tehran
  • Իրանի հումանիտար օգնությունները բախշվել են Դեյր Էլ-Զորի բնակիչներին

Չնայած Իրանի հումանիտար օգնությունների քարավանի վրա ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարձակումներին, Սիրիայի արևելյան Դեյր Էլ-Զորի տեղական պաշտոնյաները քաղաքի բնակիչներին են հասցրել այդ օգնությունները:

Սիրիայի բանակը և դաշնակից ուժերը 2017 թվականի սեպտեմբերի 5-ին փշրել են Դեյր Էլ-Զորի հնգամյա պաշարումը , մտնելով ռազմավարական նշանակության քաղաքը:

Խոսելով իր ուսերին Իրանի դրոշը կրող սիրիացի աղջնակի մասին, «Ալ-Մենար» լիբանանյան հեռուստաընկերությունը հայտարարել էր.-Այդ աղջնակի ժպիտը ՝ Իրանին ուղղված շնորհակալական խոսքն է: Իրանը հազարավոր տոննա սնունդ, դեղորայք ու գրենական պիտույք է ուղարկել: Դա հաճելի չէ ԻԼԻՊ-ի համար: Ուստի խմբավորումը փորձել է ականներով հարձակվել Իրանի օգնությունների շարասյան վրա»:

ԻԻՀ-ն առաջին երկիրն է , որ Դեյր Էլ-Զոր քաղաքի պաշարումը ճեղքվելուց հետո, այդ քաղաքի բնակիչների համար հումանիտար օգնություններ է առաքել: