Սիրիայի Դեյր Էլ-Զոր նահանգում գտնվող «Կոնոկո» գազային հանքավայրն ազատագրվել է
Սիրիայի քրդական ուժերին հաջողվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրել Դեյր Էլ-Զոր նահանգում գտնվող Կոնոկո գազային հանքավայրը :Այս մասին հայտնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
«Կոնոկո» գազային հանքավայրում Սիրիայի քրդական ուժերն ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին պաշարելուց հետո, սեպտեմբերի 23-ին այդ հանքավայրը դուրս են բերել ԻԼԻՊ-ի վերահսկողությունից:
Սեպտեմբերի 22-ին Սիրիայի բանակը իր հսկողության տակ վերցրեց Կոնոկո գազային հանքավայրի մոտ Դեյր Էլ-Զորի հարավային հատվածում գտնվող Խշամ ավանը:
Սիրիական աղբյուրները նաև տեղեկացրել են,որ Սիրիայի բանակն ու նրա դաշնակիցներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դեյր Էլ-Զորի արվարձանում գտնվող «Ալ-Թաբանի» ավանը:
Մեկ այլ հաղորդման համաձայն՝ Դամասկոսում Սիրիայի բանակի և զինյալ խմբերի միջև համաձայնություն է ձեռք բերվել, վերջիններիս այդ տարածքից դուրս գալու մասին:Այս համաձայնագրով զինյալ անձինք ,որոնք ցանկանում են դուրս գալ այդ տարածքից, մեկնում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջերաբլուս կամ Իդլիբ քաղաքներ: