Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկչության տարածմամբ. Սիրիայի ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i72891-Էրդողանը_շահագրգռված_է_Սիրիայում_ահաբեկչության_տարածմամբ._Սիրիայի_ԱԳ_նախարար
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկիչների առկայությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 07:48 Asia/Tehran
  • Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկչության տարածմամբ. Սիրիայի ԱԳ նախարար

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագրգռված է Սիրիայում ահաբեկիչների առկայությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ:

«Թուրքիան՝ Էրդողանի ղեկավարությամբ, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը սիրիացի ժողովրդի նկատմամբ», - ընդգծել է նա:Դիվանագետը հավելել է, որ Անկարան այն «պատրանքների մեջ է, որ ահաբեկչությունը կօգնի իրենց դիվերսիոն գործողություններին Սիրիայում»:Մուալեմի խոսքով՝ Թուրքիայի դիրքորոշումը հակադարձում է Ռուսաստանի և Իրանի դրական և կառուցողական դիրքորոշմանը:

tert.am