Սիրիայում ռուս գեներալ է զոհվել
Սեպտեմբեր 25, 2017 05:06 Asia/Tehran
Սիրիայում Դեր Զորի մոտ ռուս գեներալ-լեյտենանտ է զոհվել «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ականանետային գնդակոծության հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
«Ռուսական ռազմական խորհրդականների խմբի ավագ, գեներալ-լեյտենանտ Վ. Ասապովը սիրիական զորքերի հրամանատարական կետում է եղել՝ սիրիացի հրամանատարներին օգնելով Դեր Զորի ազատագրման գործողությունների ղեկավարման հարցում: ԻՊ գրոհայինների անսպասելի ականանետային գնդակոծության հետեւանքով գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը ականի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորվել է»,- ասել են գերատեսչությունում:
News.am
Պիտակ