Հրթիռներ են պայթել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում. Al Jazeera
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73159-Հրթիռներ_են_պայթել_Քաբուլի_օդանավակայանի_մերձակայքում._al_jazeera
Մի քանի հրթիռ Է սեպտեմբերի 27-ին պայթել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 08:41 Asia/Tehran
  • Հրթիռներ են պայթել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում. Al Jazeera

Մի քանի հրթիռ Է սեպտեմբերի 27-ին պայթել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում:

Ինչպես հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, առնվազն երկու հրթիռ Է ընկել օդանավակայանի մոտ այն բանից քիչ հետո, երբ Աֆղանստանի մայրաքաղաք են ժամանել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Tolo News աֆղանական հեռուստաալիքի տվյալներով՝ Քաբուլի միջազգային օդանավակայանից բոլոր թռիչքները չեղարկված են, կատարվում Է մարդկանց տարհանում: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով Քաբուլ են ժամանել սեպտեմբերի 27-ին: Khaama Press գործակալության տվալներով՝ Մեթիսը եւ Ստոլտենբերգը այցի ընթացքում բանակցություններ կվարեն երկրի ղեկավարության հետ, նաեւ համատեղ մամուլի ասուլիս Է պլանավորված նախագահ Աշրաֆ Ղանիի հետ: Նշվում Է, որ սա Պենտագոնի ղեկավարի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցն Է հանրապետություն Աֆղանստանում ԱՄՆ-ի նոր ռազմավարության հրապարակումից հետո, ըստ որի ամերիկյան զինուժերն այնտեղ ուշադրությունը կենտրոնացնելու են ահաբեկչության դեմ մղվող պայքարի վրա: ԱՄՆ-ն Աֆղանստանում ռազմական գործողությունն սկսել Է 2001 թվականի աշնանը: Ներկայում այնտեղ են գտնվում միջազգային կոալիցիայի մոտավորապես 13 հազար զինծառայողներ, այդ թվում՝ շուրջ 8,4 հազար ամերիկացի զինվորներ ու սպաներ: Նրանք առավելապես զբաղվում են աֆղանական ստորաբաժանումների ուսուցմամբ, ինչպես նաեւ հանդես են գալիս ռազմական խորհրդատուների դերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am