Սիրիայում սպանվել են արևմտյան երկրների կողմից հովանավորվող նվազագույնը 28 հազար ահաբեկիչներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73547-Սիրիայում_սպանվել_են_արևմտյան_երկրների_կողմից_հովանավորվող_նվազագույնը_28_հազար_ահաբեկիչներ
Սիրիայում Ռուսաստանի ավիատիեզերային ուժերի կողմից անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել են արևմտյան երկրների կողմից հովանավորվող նվազագույնը 28 հազար ահաբեկիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 13:26 Asia/Tehran
  • Սիրիայում սպանվել են արևմտյան երկրների կողմից հովանավորվող նվազագույնը 28 հազար ահաբեկիչներ

Սիրիայում Ռուսաստանի ավիատիեզերային ուժերի կողմից անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել են արևմտյան երկրների կողմից հովանավորվող նվազագույնը 28 հազար ահաբեկիչներ:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ռուս պաշտոնատարները հայտարարել են, որ Ռուսաստանի ավիատիեզերային ուժերի աջակցությամբ, Սիրիայի բանակն ահաբեկիչների ներկայությունից մաքրել է այդ երկրի 87 տոկոսը, որը ներառում է 500 շրջաններ:

ԱՄՆ-ի գլխավորությամբ արաբական ու արևմտյան մի շարք երկրներ, Սիրիայի իշխանությունը  կործանելու նպատակով դեպի այդ երկիր են ուղղորդել տասնյակ հազարավոր ահաբեիչների և ֆինանսական, ռազմական ու տեղեկատվական աջակցություն են ցուցաբերել նրանց:

Հակասիրիական այդ քայլը տասնյակ ահաբեկչական խմբավորումների առաջացման պատճառ դարձավ, որի հետևանքով Իրաքում ու Սիրիայում հարյուր հազարավորներ զոհվեցին: Ավերվեցին երկու երկրները և միլիոնավոր քաղաքացիներ հայտնվեցին անօթևանի կարգավիճակում: