Սիրիայի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան
Հոկտեմբեր 03, 2017 16:33 Asia/Tehran
Սիրիայի արտաքին գործերի և փախստականների հարցերով նախարար Վալիդ Մուալլեմը հոկտեմբերի 9¬11¬ը կայցելի Ռուսաստան:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»ը, վկայակոչելով SANA գործակալությունը, նա մասնակցելու է ռուսսիրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին, որը կայանալու է Սոչիում: Մուալլեն առանձնազրույց է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները:
Armenpress.am
Պիտակ