Արաբիան և նրա դաշնակիցները ՝ ՄԱԿ-ի «սև ցուցակ»-ում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i73805-Արաբիան_և_նրա_դաշնակիցները_ՄԱԿ_ի_սև_ցուցակ_ում
Ստացված տեղեկությունների համաձայն, Եմենի երեխաների կոտորածի պատճառով, Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ընդգրկվել էՄԱԿ-ի «սև ցուցակում» :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 12:37 Asia/Tehran
  • Արաբիան և նրա դաշնակիցները ՝ ՄԱԿ-ի «սև ցուցակ»-ում

Ստացված տեղեկությունների համաձայն, Եմենի երեխաների կոտորածի պատճառով, Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ընդգրկվել էՄԱԿ-ի «սև ցուցակում» :

«Ռոյտերզ» գործակալության հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը իր զեկույցի նախաբանում, ՄԱԿ-ը հայտարարել է .«Եմենի երեխաների սպանության ու վիրավորելու համար Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտնվել է կազմակերպության «սև ցուցակում»: 38 դեպքերի հետաքննումը ցույց  է տվել, որ  2016 թվականին դպրոցների ու հիվանդանոցների վրա արաբական կոալիցիայի իրականացրած ավիահարձակումների հետևանքով զոհվել է 683 երեխա:

Սաուդական ռեժիմը ԱՄՆ-ի աջակցությամբ, 2015 թվականի մարտից Եմենի վրա ցամաքային ու օդային հարձակումներ է կատարել ՝ պաշարելով այդ երկիրը: