Եգիպտոսում հայտնաբերել են ԻՊ-ի կողմից մահապատժի ենթարկված քրիստոնյաների մարմիններ
Եգիպտոսի Սիրտ քաղաքում հայտանաբերվել են ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) զինյալների կողմից Լիբիայում 2015 թվականին մահապատժի ենթարկված ավելի քան 20 ղպտիների դիակ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Դուստուր» թերթին:
Հաղորդվում է, որ սեպտեմբերին Լիբիայի անվտանգության ուժերը ենթադրաբար ձերբակալել էին մահապատժի հեղինակներին, ովքեր հայտնել էին իրենց զոհերի թաղելու վայրի մասին:
Քննիչները ստուգել էին տեղեկատվությունը և 21 մարդու դիակ հայտնաբերել:ԻԼԻՊ խմբավորումը 2013 թվականին 7 եգիպտացի քրիստոնյա էր առևանգել, ովքեր աշխատում էին Սիրտում: Այնուհետ՝ երկու տարի անց, հունվարին զինյալները հայտնեցի ևս 14 ղպտիների առևանգման մասին: 2015 թվականի փետրվարին ահաբեկիչները համացանցում տարածեցին իրենց գերիների սպանության դաժան տեսանյութը:
aysor.am