Թուրքիան նոր զինտեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին. լրատվամիջոցներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74495-Թուրքիան_նոր_զինտեխնիկա_է_կուտակում_Իրաքի_հետ_սահմանին._լրատվամիջոցներ
Թուրքիայի զինուժը սկսել է նոր զինտեխնիկա կուտակել Իրաքի հետ սահմանին, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 12, 2017 12:18 Asia/Tehran
  • Թուրքիան նոր զինտեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին. լրատվամիջոցներ

Թուրքիայի զինուժը սկսել է նոր զինտեխնիկա կուտակել Իրաքի հետ սահմանին, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ թուրքական ԶՈւ-ն այս գիշեր երկրի հարավային Շըրնաք նահանգ է տեղափոխել մեծ քանակությամբ տանկային ստորաբաժանումներ: Ըստ նախնական տվյալների՝ դրանք պետք է օգտագործվեն Իրաքի բանակի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ, որոնք մեկնարկել են Իրաքյան Քրդստանի անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը: Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 72,16 տոկոսը:Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հանրաքվեն անվանել է հակասահմանադրական և հայտարարել է, որ Իրաքն այն չի ընդունելու: Իրաքի իշխանությունները նաև հայտարարել են, որ բանակցություններ չեն վարելու Քրդստանի շրջանային կառավարության հետ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Հանրաքվեի անցկացման դեմ են հանդես եկել Թուրքիան և Իրանը, ինչպես նաև ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը:

tert.am