Կենտրոնական կառավարությունն ընդգծել է Իրաքի Քրդստանում հանրաքվեի արդյունքների չեղարկման անհրաժեշտությունը
Իրաքի վարչապետն ընդգծել է,որ Իրաքի Քրդստանի տարածքի հետ բանակցության սկսման նախապայմանը հանրաքվեի արդյունքների չեղարկումն է:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռտուստատեսության լրատվական ծառայությունը, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիին մոտ կանգնած մի աղբյուր հայտնել է,որ Իրաքի Քրդստանի տարածքի հետ ցանկացած երկխոսություն պետք է տեղի ունենա Սահմանադրության շրջանակում, հատկապես, որ Իրաքի Սահմանադրական դատարանը պահանջել էր հանրաքվե չանցկացնել:
Հիշյալ աղբյուրը հավելել է.«Այդ հիմամբ հանրաքվեն համարվում է անօրինական և արդյունքներն էլ ճանաչվում են անվավեր»:
Իրաքի վարչապետին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Սահմանադրության շրջանակում երկխոսություն անցկացնելու կապակցությամբ Իրաքի Քրդստանի տարածքի իշխանությունների համաձայնությունը նշանակում է հանրաքվեի արդյունքների չեղարկում:
Իրաքի Քրդստանի տարածքում «Արդարություն և ժողովրդավարություն»կոալիցիայի նախագահ՝ Բարհամ Սալեհը տեղեկացրել է, որ Արբիլի իշխանությունները համաձայնել են սառեցնել (ոչ չեղարկել) հանրաքվեի արդյունքները: