Իրաքի ռազմական ուղղաթիռները Կիրքուկ են մտել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74739-Իրաքի_ռազմական_ուղղաթիռները_Կիրքուկ_են_մտել
Քրդստանի պեշմերգաները հրաժարվել են նահանջել Իրաքի հյուսիսային Կիրքուկից , որից հետո իրաքյան ռազմական ուղղաթիռներն այդ քաղաք են մտել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 07:55 Asia/Tehran
  • Իրաքի ռազմական ուղղաթիռները Կիրքուկ են մտել

Քրդստանի պեշմերգաները հրաժարվել են նահանջել Իրաքի հյուսիսային Կիրքուկից , որից հետո իրաքյան ռազմական ուղղաթիռներն այդ քաղաք են մտել:

«Ալ-Աթջա» հեռուստատեսությունը հաղորդել է.«Պեշմերգա ուժերն ընդդիմացել են Կիրքուկի հարավում նավթադաշտերից նահանջելու համար Բաղդադի զգուշացմանը՝  մեծացնելով իրենց պաշտպանունակությունը»: Այդ մասին հաղորդել է  «Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը:

Իրաքի պաշտոնական աղբյուրներ դեռևս ոչ մի հայտարարություն չեն արել բանակի ուղղաթիռների Կիրքուկ մտնելու կապակցությամբ:

Իրաքի բանակային ուժերն ուրբաթ օրը պեշմերգա ուժերի հսկողության տակ գտնվող Քրդստանի սահմաններից դուրս շրջաններում տեղակայվելու նպատակով Կիրքուկի հարավային շրջաններ են մտել:

Իրաքի անվտանգության աղբյուրների տվյալներով,այդ քայլը կատարվել է Քրդստանի հետ հակամարտելի տարածքում իշխանությունը հաստատելու համար Իրաքի կենտրոնական կառավարության ջանքերի շրջանակում: