Իրաքի դրոշը կրկին ծածանվել է Քերքուքի պետական կենտրոններում
Քերքուքում Իրաքի բանակի իրականացված գործողության և քաղաքի կարևոր կենտրոնների ու բաժինների վերահսկողության վերականգնման արդյունքում, Իրաքի ազգային դրոշը կրկին ծածանվել է քաղաքի պետական կարևոր կենտրոնների տանիքներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ երկուշաբթի երեկոյան ավելի մեծ թվով իրաքյան զորայիններ են տեղակայվել Քերքուք քաղաքի տարբեր տարածքներում: Քաղաքում գտնվող նահանգապետարանի ու նահանգային խորհրդի շենքերի վրայից իջեցվել է Իրաքյան Քրդստանի դրոշը և դրա փոխարեն տեղադրվել է Իրաքի ազգային դրոշը:
Իրաքյան ԶԼՄ-ներից բացի, այդ երկրի սոցիալական կայքերը ողողված են Քերքուքի պետական կենտրոնների տանիքներին երկրի ազգային դրոշի տեղադրման պատկերներով ու տեսագրություններով:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ երկրի ազգային դրոշը պիտի ծածանվի Քերքուք նահանգի պետական կառույցներում, ինչպես նաև հակամարտության առարկա և քուրդերի կողմից վերահսկվող մյուս տարածքներում:
Իրաքի զինված ուժերը երկուշաբթի առավոտյան սկսեցին Քերքուք քաղաքի ու նրա նավթահորերի վերահսկողության վերականգնման գործողությունը: Հաղորդումների համաձայն՝ մինչ այժմ այդ տարածքների գլխավոր մասն անցել է պետական ուժերի վերահսկողության տակ: