Իրաքի կառավարության են հանձնվել «Փարվիզխան» և «Բաշմաղ» սահմանային անցակետերը
Սոլեյմանիեյում գտնվող իրաքյան աղբյուրների հաղորդմամբ, Իրանի հետ Իրաքի սահմանային «Փարվիզխան» և «Բաշմաղ» սահմանային անցակետերը հանձնվել են Իրաքի կառավարությանը. որ շուտով բացվելու են:
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Սոլեյմանիե նահանգի պատասխանատուների խոսքերով, Իրաքի կենտրոնական կառավարության ուժերը տեղակայվել են «Փարվիզխան» և «Բաշմաղ» սահմանային անցակետերում:
Միևնույն ժամանակ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարեզանին երեքշաբթի օրը Իրաքի զինված քրդերին կոչ է արել հեռու մնալ ներիքին պատերազմից:
Մյուս կողմից Իրաքյան Քրդստանի դեմոկրատական կուսակցության հետ կապված քուրդ փեշմարգաները հեռացել են Գուիրից և Իրաքի հյուսիսային այլ շրջաններից:
Իրաքյան Քրդստանի Սահար հեռուստատեսության հաղորդմամբ, շարունակելով Իրաքի բանակի առաջընթացը՝ նախքան ԻԼԻՊ-ի դեմ պատերազմը Իրաքի հսկողության տակ եղած տարածաշրջանների մեծ մասը հանձնվել է Իրաքի կառավարությանը: