Աֆղանստանում «Թալիբանի» գրոհայինների հարձակումների հետեւանքով 10 ոստիկան է զոհվել
Հոկտեմբեր 17, 2017 15:11 Asia/Tehran
Աֆղանստանի հարավային, արեւմտյան եւ արեւելյան մասերում «Թալիբանի» գրոհայինների հարձակումների հետեւանքով զոհվել է 10-ից ոչ պակաս ոստիկան, հայտնում է News.am-ը:
Նշվում է, որ երկրի տարբեր նահանգներում 3 հարձակում է իրականացվել: Հարձակումներն իրագործել են մահապարտ ահաբեկիչները, հարձակումներից մեկի ժամանակ օգտագործվել է պայթուցիկով լցոնված ավտոմեքենա:
Խմբավորումը ստանձնել է 3 հարձակումների պատասխանատվությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում թալիբների հարձակման հետեւանքով 5 ոստիկան է զոհվել:
lratvakan.am
Պիտակ