Ալ-Էբադի. Հանրաքվեի հարցը փակվեց ու պատմության գիրկն անցավ
Իրաքի վարչապետն անդրադառնալով ներքին ու արտաքին հակառակությամբ հանդերձ Իրաքյան Քրդիստանի տարածքում անջատման վերջին հանրաքվեի կայացմանն, ընդգծել է. «Հանրաքվեի հարցը փակվել ու պատմության գիրկն է անցել»:
«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով իրաքյան «Սումերիա Նյուզ» հեռուստակայանին հաղորդել է որ, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին երեքշաբթի գիշեր Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Քուրդ ղեկավարներին ասվել էր, որ հանրաքվեն վնասելու է քրդերի շահերին»:
Ալ-Էբադին նշել է, որ երբևէ քաղաքացիական պատերազմ չի հրահրելու, Իրաքի Քուրդիստանի իշխանություններին այդ երկրի սահմանադրության համաձայն երկխոսության կոչ է արել:
Հեյդար Ալ-Էբադին Քերքուքում ու հակամարտության առարկա այլ տարածքներում խափանարարական քայլերի կապակցությամբ ազդարարելով, հավելել է. «Իրաքի դրոշը պատկանում է բոլորին և դա պիտի ծածանված լինի երկրի բոլոր տարածքներում»: