Ռաքքայում տասնյակ ահաբեկիչներ հանձնվել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i74917-Ռաքքայում_տասնյակ_ահաբեկիչներ_հանձնվել_են
Սիրիայի Ռաքքան ահաբեկիչներից ազատագրելուց հետո, ավելի քան 400 ԻԼԻՊ-ականներ հանձնվել ե Սիրիայի բանակայիններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 07:25 Asia/Tehran
  • Ռաքքայում տասնյակ ահաբեկիչներ հանձնվել են

Սիրիայի Ռաքքան ահաբեկիչներից ազատագրելուց հետո, ավելի քան 400 ԻԼԻՊ-ականներ հանձնվել ե Սիրիայի բանակայիններին:

«Ալ-Հադաս» հեռուստաընկերության հաղորդմամբ ՝ Ռաքքան համարվում է Սիրիայում ԻԼԻՊ-ի գլխավոր կենտրոնատեղին: Անցյալ օրը քաղաքն ամբողջությամբ անցել է սիրիացի քուրդ ուժերի վերահսկողության տակ: Ըստ ստացված տեղեկությունների, մեկնարկել է չպայթած ականների ու ռումբերի վնասազերծումը:

Սիրիայի քուրդ «Դեմոկրատական միություն» կուսակցության ուժերը, որոնք քրդեր ու արաբներ են, 2017 թվականի հունիսից սկսել էին ահաբեկիչներից Ռաքքայի մաքրագործումը:

Ռաքքան Սիրիայի առաջին խոշոր քաղաքն էր, որ 2014 թվականին անցավ ահաբեկիչների ձեռքը, դառնալով ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողությունների կենտրոնը: