Իրանն ու Սիրիան ընդգծեցին ռազմական համագործակցությունների ամրապնդումը
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին և Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Ֆահդ Ջասեմ Ալ-Ֆրիջը չորեքշաբթի օրը Դամասկոսում հանդիպելով ընդգծեցին երկու երկրի միջև ռազմական համագործակցությունների ամրապնդումը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու Սիրիայի պաշտպանության նախարարն այս հանդիպման ժամանակ տարածաշրջանում ռազմական, ապահովական ու ռազմավարական հարցերը քննարկելուց բացի նաև ընդգծեցին ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ երկու երկրի համագործակցությունը շարունակվելու անհրաժեշտությունը:
Սիրիայում ճգնաժամը սկսվեց 2011 թվականին տարածաշրջանում հավասարությունները հօգուտ Սիոնիստական ռեժիմի փոխելու նպատակով Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների կողմից իրականացված լայնամասշտաբ հարձակմամբ: Սիրիական ուժերը դիմադրության ուժերի օժանդակությամբ վերջին ամիսներին ծանր հարվածներ են հասցրել ահաբեկիչներին:
Գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին և գեներալ Ֆահդ Ջասեմ Ալ-Ֆարիջը տարածաշրջանում անջատողական հրահրումներն իսլամի թշնամիների վերջին սադրանքը համարելով դատապարտեցին տարածաշրջանի երկրների, հատկապես Իրաքի ու Սիրիայի ազգային միասնականության ու ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած քայլ:
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երեքշաբթի օրը զինվորական մի պատվիրակություն գլխավորելով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս ժամանեց:
Գեներալ-մայոր Բաղերիի Սիրիա կատարած ուղևորության շրջագծում նախատեսված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը: