ԻՊ¬ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75043-ԻՊ_ը_ստանձնել_է_Քաբուլի_մզկիթներից_մեկում_պայթյունի_պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 17:35 Asia/Tehran
  • ԻՊ¬ը ստանձնել է Քաբուլի մզկիթներից մեկում պայթյունի պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»­ն, Քաբուլի իմամ Զամանի մզկիթում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 30 մարդ զոհվել է, 20 մարդ՝ վիրավորվել: Նշվում է, որ զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունին հաջորդել են կրակոցներ: Քաբուլի ոստիկանությունը ևս հաստատել է, որ մզկիթում պայթյուն է տեղի ունեցել: Ավելի ուշ մահապարտ­ահաբեկչի մասնակցությամբ ևս մեկ պայթյուն է որոտացել Աֆղանստանի Գուր նահանգում, որի հետևանքով նվազագույնը 10 մարդ զոհվել է, շուրջ 20­ը՝ վիրավորվել:

Armenpress.am