Հալեպում վերաբացվել է գործվածքի գործարանը
Սիրիայի խոշորագույն գործվածքի գործարանը, որը գտնվում է Հալեպում, այսօրվանից վերսկսել է իր աշխատանքները: Այն գտնվում է Էին ալ-Տալ շրջանում:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, գործարանի տնօրենը պատմել է, որ այդ շրջանը մի քանի տարի վերահսկում էր «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորումը, որտեղից նրանք կրակել են մոտակա բնակելի թաղամասերի ուղղությամբ, շատ մարդիկ են զոհվել:Մինչ պատերազմը ֆաբրիկան արտադրել է բամբակե թելեր: Արտադրության տարեկան ծավալը կազմել է 14 միլիոն քառակուսի մետր:
«Հեռանալով շրջանից՝ գրոհայինները դուրս էին հանել նաև սարքավորումների մի մասը: Վնասը գնահատվում է 60 միլիոն դոլար»,- ասել է գործարանի տնօրենը:
Նա դժգոհել է, որ միջազգային պատժամիջոցները թույլ չեն տալիս գնել անհրաժեշտ բաղադրիչները, անխափան էլեկտրաէներգիայի մատակարարումը ապահովում են դիզելային գեներատորների օգնությամբ, հալեպյան հայտնի բամբակի բերք պատերազմից հետո չեն ստացել: «Սպիտակեղենի արտադրության համար բամբակե թել դեռևս բերում ենք Համա նահանգից: Սպիտակեղենի մատակարարման առաջին պայմանագիրը կնքել ենք առողջապահության նախարարության հետ՝ հիվանդների և զինվորական հոսպիտալների համար»,- ասել է նա:
Աղբյուր` Panorama.am