Իրաքի դատարանը վաղը կհրապարակի Բարզանիին դատարան կանչելու որոշումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75080-Իրաքի_դատարանը_վաղը_կհրապարակի_Բարզանիին_դատարան_կանչելու_որոշումը
Իրաքի խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարել է.«Հոկտեմբերի 22-ին դատարանը կհրապարակի Քրդստանի տարածքի նախագահ Մասուդ Բարզանիի դատարան կանչվելու որոշումը: Այս մասին հաղորդել է Ալ Ալամ հեռուստաընկերությունը, հղում կատարելով «Ալ-Սումերիա Նյուզ»ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 14:25 Asia/Tehran
  • Իրաքի դատարանը վաղը կհրապարակի Բարզանիին դատարան կանչելու որոշումը

Իրաքի խորհրդարանի պատգամավորներից մեկը հայտարարել է.«Հոկտեմբերի 22-ին դատարանը կհրապարակի Քրդստանի տարածքի նախագահ Մասուդ Բարզանիի դատարան կանչվելու որոշումը: Այս մասին հաղորդել է Ալ Ալամ հեռուստաընկերությունը, հղում կատարելով «Ալ-Սումերիա Նյուզ»ին:

Իրաքի խորհրդարանի պատգամավոր Ալիե Նասիֆն ասել է.«Դատական մարմինը կոչնագիրը հրապարակում է Մասուդ Բարզանիի դեմ հարուցված 55  գործերի հիմամբ, որոնք վերաբերում են  հանրաքվեի անցկացմանը, երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքին , նավթի մաքսանենգմանը  և վարչական խախտումներին ու այլ օրինազանցություններին»:

Իրաքի խորհրդարանի պատգամավորն ավելի վաղ ասել էր.«Հայցեր են ներկայացվել Մասուդ Բարզանիի դեմ երկրի անվտանգության, անկախության և միասնության դեմ գործած հանցանքների պատճառով»:

Իրաքի դատական գերագույն խորհուրդն ավելի վաղ հայտարարել էր, որ  Մասուդ Բարզանիի տեղակալ Քոսրաթ Ռասուլի ձերբակալման հրաման է արձակել  այն պատճառով ,որ նա  վերջերս  անվտանգության ուժերին անվանել է «օկուպանտ»: