Բահրեյնի ակտիվիստները հակադարձել են այդ երկրի ԱԳ նախարարի խոսքերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75083-Բահրեյնի_ակտիվիստները_հակադարձել_են_այդ_երկրի_ԱԳ_նախարարի_խոսքերին
Բահրեյնի ԱԳ նախարարը ոճրագործ է անվանել «Ջո» կենտրոնական բանտում կալանավորված քաղբանտարկյալներին ՝ հերքելով այդ բանտի ահավոր վիճակի մասին իրավական կազմակերպությունների ներկայացրած զեկույցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 14:59 Asia/Tehran
  • Բահրեյնի ակտիվիստները հակադարձել են այդ երկրի ԱԳ նախարարի խոսքերին

Բահրեյնի ԱԳ նախարարը ոճրագործ է անվանել «Ջո» կենտրոնական բանտում կալանավորված քաղբանտարկյալներին ՝ հերքելով այդ բանտի ահավոր վիճակի մասին իրավական կազմակերպությունների ներկայացրած զեկույցը:

Ինչպես թվիթերյան գրառումներում հաղորդել է «Ֆարս» գործակալությունը, Խալեդ Բին Ահմեդ Ալ-Խալիֆան հայտարարել է, որ «Ջո» բանտի բոլոր կալանավորները ոճրագործներ են:

Համատեղ հաղորդագրություն տարածելով, Բահրեյնի իրավական հինգ կազմակերպություններ , մարդու իրավունքների համաշխարհային միությունից պահանջել են զեկուցել Բահրեյնի բանտերում տիրող իրավիճակի մասին և բացահայտել բանտերում իրականացվող օրինախախտումները:

Բահրեյնի մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոնի վարիչ Յահյա Ալ-Հադիդը նշել է.«Բանտարկյալները հիմնականում ընդդիմադիրներ են և ԱԳ նախարարն իրավունք չունի ոտնահարել այդ կալանավորների իրավունքները»:

Բահրեյնի մարդու իրավունքների և ժողովրդավարության կենտրոնի տեղեկացմամբ, անցյալ յոթ տարվա ընթացքում այդ երկրում ձերբակալվել է 15 հազար հոգի: