Թիլերսոնը Իրաքի կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստանի իշխանություններին երկխոսության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75190-Թիլերսոնը_Իրաքի_կառավարությանը_եւ_Իրաքի_Քուրդիստանի_իշխանություններին_երկխոսության_կոչ_է_արել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքի կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստանի իշխանություններին երկխոսության միջոցով տարաձայնությունները լուծելու կոչ է արել:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 24, 2017 05:11 Asia/Tehran
  • Թիլերսոնը Իրաքի կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստանի իշխանություններին երկխոսության կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքի կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստանի իշխանություններին երկխոսության միջոցով տարաձայնությունները լուծելու կոչ է արել:

Այս մասին նա ասել  է Բաղդադում Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ հանդիպման սկզբում, հաղորդում է Reuters-ը:

«Մենք մտահոգված ենք եւ մի փոքր վշտացած: Մենք ընկերներ ունենք Բաղդադում եւ Էրբիլում: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին քննարկումներ սկսել, բոլոր տարաձայնությունները կարող են լուծվել», - ասել է Թիլերսոնը:

Իր հերթին Իրաքի վարչապետն ասել է, որ Իրաքի իշխանությունները չեն ցանկանում «Իրաքի որեւէ մասի համար» պայքարի մեջ մտնել:

news.am