Լիբանանի Մարոնական եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ Իսլամը զերծ է ահաբեկչությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75194-Լիբանանի_Մարոնական_եկեղեցու_առաջնորդն_ընդգծել_է_որ_Իսլամը_զերծ_է_ահաբեկչությունից
Լիբանանի Մարոնական եկեղեցու առաջնորդն ասել է.«Իսլամը զերծ է ահաբեկչությունից և այն ոճրագործություններից, որ ահաբեկչական խմբավորումներան այս մեծ կրոնի անունից են թույլ տալիս»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 24, 2017 11:16 Asia/Tehran
  • Լիբանանի Մարոնական եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ Իսլամը զերծ է ահաբեկչությունից

Լիբանանի Մարոնական եկեղեցու առաջնորդն ասել է.«Իսլամը զերծ է ահաբեկչությունից և այն ոճրագործություններից, որ ահաբեկչական խմբավորումներան այս մեծ կրոնի անունից են թույլ տալիս»:

«ՌԱՍԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Լիբանանի Մարոնական եկեղեցու առաջնորդ Բաշշարե Ռաին ԱՄՆ-ի Յութա նահանգի Սոլթ Լեյք քաղաքի եկեղեցում ունեցած ելույթում ասել է.«Միջին Արևելք մուտք գործած ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի և Ալղաիդայի մեծ թվով անդամներ, պատերազմ հրահրելու նպատակով հովանավորվում են արտասահմանյան երկրների կողմից»:

Լիբանանի Մարոնական եկեղեցու առաջնորդը հավաստիացրել է, որ Միջին Արևելքի մուսուլմաններն ու քրիստոնյաները չպետք է լքեն իրենց հայրենիքը և իրենց տեղը զիջեն ահաբեկիչներին, որոնք տարածաշրջանը միջազգային խաղաղությանն ուղղված սպառնալիքի կվերածեն:

Բաշշարե Ռաին ասել է.«Միջին Արևելքում պատերազմին ու բռնությանը վերջ դնելը և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատումը միջազգային հանրության պարտականությունն է»: