Ալ-Մայադին.«Սիրիայի քրդերը փորձում են վերահսկողության տակ առնել նավթային դաշտերը»
Սիրիայի Դեմոկրատական ուժեր կոչվող քրդերի զինված խմբավորումները փորձում են այդ երկրի նավթային դաշտերն իրենց վերահսկողության տակ առնել:
Լիբանանյան Ալ-Մայադին հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Եփրատ գետի արևելյան հատվածում գտնվող նավթային դաշտերի վերահսկողության ուղղությամբ ընթացող մրցակցությունն ավելի է սաստկացել և սա այն պայմաններում երբ Սիրիայի դեմոկրատական ուժերը Դեյր Էլ-Զոր նահանգում իրենց վերահսկողության տակ են առել Ալ-Ամար նավթադաշտը:
Վերջերս Սիրիայի բանակին հաջողվեց իր վերահսկողության տակ առնել Դեյր Էլ-Զոր նահանգի Թադմոր նավթադաշտը:
Հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ-ը փորձում է Սիրիայի դեմոկրատական ուժերի միջոցով արգելել Սիրիայի բանակին իր վերահսկողության տակ առնել նավթային տարածքները:
Հաղորդման համաձայն՝ նավթային դաշտերը վերահսկելու ուղղությամբ տարվող ջանքերը պատճառ կդառնան, որ հետագայում ավելի սրվեն Սիրիայի բանակի և ԱՄՆ-ի հովանավորությամբ քրդական ուժերի միջև բախումները: