Իրաքում մեկնարկել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին հենակետի վրա հարձակումը
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հրամանով, մեկնարկել է այդ երկրի արևմտյան հատվածում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին հենակետի դեմ ռազմական հարձակումը:
Հինգշաբթի առավոտյան Իրաքի բանակի զորամիավորները երեք ուղղությամբ ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ հարձակում են իրականացրել այդ երկրի արևմտյան հատվածում գտնվող Ալ-Ղաեմ և Ռավա տարածքները ազատագրելու նպատակով:
Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն՝ Իրաքի Ալ-Անբար նահանգի Ալ-Ղաեմ տարածքում մեկնարկած Իրաքի բանակի հարձակումից հետո, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարյուրավոր զինյալներ փորձում են սահմանը հատելով փախնել Սիրիա:
Հաղորդման համաձայն՝ Իրաքի ժողովրդական ուժերին (Հաշդ Ալ-Շաաբի) հանձնարարված է Ալ-Ղաեմի հարավ արևմտյան տարածքում ռազմական գործաղություններ իրականացնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ:
ԻԼԻՊ ահաբեկչական խումբը երեք տարի առաջ օկուպացրել էր Իրաքի և Սիրիայի սահմանում գտնվող Ալ-Ղաեմի տարածքները: