Իրաքում մեկնարկել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին հենակետի վրա հարձակումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75295-Իրաքում_մեկնարկել_է_ԻԼԻՊ_ահաբեկչական_խմբի_վերջին_հենակետի_վրա_հարձակումը
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հրամանով, մեկնարկել է այդ երկրի արևմտյան հատվածում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին հենակետի դեմ ռազմական հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2017 07:39 Asia/Tehran
  • Իրաքում մեկնարկել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին հենակետի վրա հարձակումը

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հրամանով, մեկնարկել է այդ երկրի արևմտյան հատվածում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի վերջին հենակետի դեմ ռազմական հարձակումը:

Հինգշաբթի առավոտյան Իրաքի բանակի զորամիավորները երեք ուղղությամբ ԻԼԻՊ-ի դիրքերի դեմ  հարձակում են իրականացրել այդ երկրի արևմտյան հատվածում գտնվող Ալ-Ղաեմ և Ռավա տարածքները ազատագրելու նպատակով: 

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն՝ Իրաքի Ալ-Անբար նահանգի Ալ-Ղաեմ տարածքում մեկնարկած Իրաքի բանակի հարձակումից հետո, ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հարյուրավոր զինյալներ փորձում են  սահմանը հատելով փախնել Սիրիա: 

Հաղորդման համաձայն՝  Իրաքի ժողովրդական ուժերին  (Հաշդ  Ալ-Շաաբի) հանձնարարված է Ալ-Ղաեմի հարավ արևմտյան տարածքում ռազմական գործաղություններ իրականացնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ: 

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը երեք տարի առաջ օկուպացրել էր Իրաքի և Սիրիայի սահմանում գտնվող Ալ-Ղաեմի տարածքները: