Հալեպի հայտնի հին բաղնիքները վերանորոգվում են
Հոկտեմբեր 26, 2017 13:16 Asia/Tehran
Հալեպում շարունակվում են վերանորոգման աշխատանքները: «Արևելք»-ը գրում է, որ քաղաքի հին բաղքիները նույնպես ընդգրկված են վերանորոգման ծրագրում:
Հալեպի նշանավոր Պապ Ալ-Ահմար բաղնիքի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Այս բաղնիքը, Հին քաղաքի տնօրինության խոսքով, արտոնագրով իրենց վստահված ամենակարևոր նախագծերից մեկն է:Աղբյուրը նշում է, որ ժամանակին, երբ քաղաքի տներում բաղնիքներ չեն եղել, մարդիկ «շուկայի բաղնիք» էին գնում՝ լոգանք ընդունելու: Ավելի ուշ այն սկսել է գործել որպես ժամանցի, զբոսաշրջիկների այցելության վայր:
Աղբյուր` Panorama.am
Պիտակ