ՄԱԿ-ը որոշել է պատժամիջոցներ գործադրել իսրայելական 130 ընկերությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75329-ՄԱԿ_ը_որոշել_է_պատժամիջոցներ_գործադրել_իսրայելական_130_ընկերությունների_դեմ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գերագույն կամիսարիան զգուշացրել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող սիոնիստական քաղաքավաններում գործող իսրայելական 130 ընկերությունների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2017 04:00 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը որոշել է պատժամիջոցներ գործադրել իսրայելական 130 ընկերությունների դեմ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գերագույն կամիսարիան զգուշացրել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող սիոնիստական քաղաքավաններում գործող իսրայելական 130 ընկերությունների:

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ սիոնիստական «Յեդիոթ Ահարանոթ» օրաթերթը գրել է. «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գերագույն կամիսարիան հինգշաբթի օրը հայտարարել է, որ  կառույցը Հորդանան գետի արևմտյան ափին գործող իսրայելական ընկերություններին զգուշացրել է, որ նրանց դեմ պատժամիջոցներ է գործադրելու»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսարիայի կողմից զգուշացում ստացած ընկերությունների շարքում են գտնվում «Սելքոմ», «Քուֆի Քուֆի», «Դոր Ալուն», «Մախաբեզ Անջել», «Մոտոռելա», «Նիշեր», «Բարթներ», «Ռամի Լիֆի» և «Կոկա Կոլա» ընկերությունների անունները:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսար Զեյդ Ռաըդ Ալ-Հոսեյնն ավելի վաղ զգուշացրել էր պաղեստինյան տարածքներում ակտիվ 150 ընկերությունների ՄԱԿ-ի սև ցուցակում ներառվելու կապակցությամբ Նա հայտարարել էր, որ այս ընկերությունները սիոնիստական քաղաքավաններում աշխատաեկով, ոտնահարել են միջազգային օրենքներն ու ՄԱԿ-ի բանաձևերը:

«Հաարեց» օրաթերթի ընդգծմամբ, այդ ընկերություններից որոշները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի գերագույն կոմիսարին տեղեկացրել են, որ չեն պատրաստվում երկարացնել Իսրայելի ռեժիմի հետ կնքած պայմանագրերի ժամկետը և կամ այդ ռեժիմի հետ նոր պայմանագիր ստորագրել: