ԵՄ-ն արձագանքեց Բահրեյնի «Վաըդ» հավաքականության լուծարմանը
ԵՄ-ն ազդարարեց, որ Բահրեյնի «Վաըդ» հավաքականության լուծարումն անօրինական է և հանգեցնելու է այդ երկրում բևեռականացման սրմանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԵՄ խոսնակ Քաթրին Ռեյն ուրբաթ օրը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ «Վաըդ» հավաքականության լուծարման վճիռը հաստատող Բահրեյնի վճռաբեկ գերագույն դատարանի որոշումը դեմ է Բահրեյնի սահմանադրության ընդգծած խոսքի և հավաքականությունների ազատությանը և սրում է երկրում բևեռականացման վտանգը:
«ԵՄ-ն իր դիրքորոշման մասին տեղյակ է պահել Բահրեյնի իշխանություններին և Մանամայի իշխանությունները պարտավոր են հող նախապատրաստել քաղաքական կուսակցությունների ձևավորման հարցում ժողովրդի մասնակցության համար և երաշխավորել քաղաքական ու քաղաքացիական իրավունքները»,-հայտարարել է Ռեյը:
Այս հաղորդման համաձայն Բահրեյնի վճռաբեկ գերագույն ատյանը վերահաստատել է օրենքը չհարգելու և բռնարարքները հաստատելու և տարածելու մեղադրանքով «Վաըդ» հավաքականության լուծարման ու նրան պատկանող գույքի բռնագանձման մասին վճիռը:
«Վաըդ» հավաքականությունը, Իսլամական աշխատանքի հավաքականության՝ Ամալ-ի և Իսլամական ազգային համերաշխություն հավաքականությունների կողքին 2011 թվականին Բահրեյնում ժողովրդական բողոքներն սկսվելուց հետո հետապնդել է այդ երկրի ժողովրդի պահանջների իրագործումը: