Բաղդադում ռումբ է պայթել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75398-Բաղդադում_ռումբ_է_պայթել
Իրաքի անվտանգության մի աղբյուր տեղեկացրել է Բաղդադի հյուսիսում Ալ-Թաջի քաղաքի արվարձանային Ալ-Սանայի թաղամասիում ռումբի պայթյունի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2017 13:58 Asia/Tehran
  • Բաղդադում ռումբ է պայթել

Իրաքի անվտանգության մի աղբյուր տեղեկացրել է Բաղդադի հյուսիսում Ալ-Թաջի քաղաքի արվարձանային Ալ-Սանայի թաղամասիում ռումբի պայթյունի մասին:

«Վաա» իրաքյան լրատվական գործակալության հաղորդմամբ, շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երեք խաղաղ բնակիչներ:

Ուրբաթ օրը ևս երկու ռումբ է պայթել: Մեկը՝ Բաղդադի հարավային ոստիկանական ստուգման կետի , իսկ երկրորդը ՝ մայրաքաղաքի արևելյան Ալ-Նահրովան թաղամասի շուկայի մոտակայքում: Առաջին պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են, իսկ երկկրորդ պայթյունի պատճառով վիրավորվել է երեք հոգի:

Նինվեի հյուսիսային նահանգում իրաքյան ուժերի դեմ իրարահաջորդ պարտություններ կրելուց հետո, ԻԼԻՊ-ի ահաբեկիչները սկսել են Իրաքի մայրաքաղաքում և այլ քաղաքներում սպանել խաղաղ բնակիչներին: