Բարզանին հրաժարական կտա Իրաքի Քուրդիստանի նախագահի պաշտոնից
(last modified Sun, 29 Oct 2017 08:18:19 GMT )
Հոկտեմբեր 29, 2017 11:48 Asia/Tehran
  • Բարզանին հրաժարական կտա Իրաքի Քուրդիստանի նախագահի պաշտոնից

Իրաքի Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականին այն հաստատվելուց հետո, պատրարաստվում է հրաժարական տալ մեկ ամիս հետո այն բանից, երբ անցակացրեց անկախության հանրաքվեն:

Բարզանին իր նախագահական լիազորությունը չի երկարաձգի, որոնց ժամկետը լրանում է նոյեմբերի 1-ին: Քրդական լրատվամիջոցներին վկայակոչեկով՝ BBC-ն հայտնում է, որ այս մասին կհայտարարվի կիրակի՝ խորհրդարանում կընթերցվի նրա ուղերձը:

Դեռեւս շաբաթ օրը քրդական խոհրդարան ուղարկված ուղերձում նշված է, որ Բարզանին առաջարկում է իշխանության բարեփոխում իրականացնել: Այս մասին Reuters-ին հայտնել է նախագահի ուղերձին ծանոթ պաշտոնյան:

Ծրագրով նախատեսվում է նախագահական լիազորությունների բաժանում կառավարության, խորհրդարանի եւ դատական համակարգի միջեւ:

Նոյեմբերի 1-ին լրանում է Բարզանիի լիազորությունների ժամկետը, եւ Իրաքի Քուրդիստանում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեին, սակայն անցյալ շաբաթ անորոշ ժամկետով հետաձգվել էին՝ կապված շրջանի իրավիճակի կտրուկ սրմամբ:

Նախկինում Բարզանին արդեն ասել էր, որ մտադիր չէ նախագահի պաշտոնում վերընտրվել, սակայն քչերն էին սպասում, որ նա խոստումը կպահի: Դեռեւս 2013 թվականին նա հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, երբ նրա լիազորությունների ժամկետը լրացել էր, իսկ 2 տարի հետո այն կրկին երկարաձգվել է խորհրդարանի որոշման շնորհիվ:

News.am