Մասուդ Բարեզանին Քուրդիստանի տարածքի խորհրդարանին է ներկայացրել իր հրաժարականը
Քրդական լրատվական աղբյուրների տեղեկացմամբ՝ Մասուդ Բարեզանին նամակ է հղել Քուրդիստանի տարածքի խորհրդարանին, որտեղ նշել է, որ չի ցանկանում շարունակել ղեկավարել տարածքը:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ լուրը փոխանցվել է «Քուրդիստան-24» հեռուստաընկերության կողմից: Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի փոխնախագահ Ջաաֆար Իմենքին ասել է.«Խորհրդարանին ուղղված նամակը կիրակի օրն ընթերցվելու է տեղական խորհրդարանում»:
«Մասուդ Բարեզանին մնալու է Քուրդիստանի տարածքի ազգային քաղաքական ավագը և այդ ոլորտում շարունակելու է իր գործունեությունը»․ ավելացրել է Իմենքին:
Ավելի վաղ, Իրաքի Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ տարածքում Մասուդ Բարեզանիի ղեկավարությունն ավարտվելու է 2017 թվականի հոկտեմբերի վերջին: Իսկ տարածքի համար նոր ղեկավարի ընտրությունը Քուրդիստանի տարաքի խորհրդարանի լիազորությունների շրջանակում է: