Մասուդ Բարեզանին Քուրդիստանի տարածքի խորհրդարանին է ներկայացրել իր հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75433-Մասուդ_Բարեզանին_Քուրդիստանի_տարածքի_խորհրդարանին_է_ներկայացրել_իր_հրաժարականը
Քրդական լրատվական աղբյուրների տեղեկացմամբ՝ Մասուդ Բարեզանին նամակ է հղել Քուրդիստանի տարածքի խորհրդարանին, որտեղ նշել է, որ չի ցանկանում շարունակել ղեկավարել տարածքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 08:47 Asia/Tehran
  • Մասուդ Բարեզանին Քուրդիստանի տարածքի խորհրդարանին է ներկայացրել իր հրաժարականը

Քրդական լրատվական աղբյուրների տեղեկացմամբ՝ Մասուդ Բարեզանին նամակ է հղել Քուրդիստանի տարածքի խորհրդարանին, որտեղ նշել է, որ չի ցանկանում շարունակել ղեկավարել տարածքը:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ լուրը փոխանցվել է «Քուրդիստան-24» հեռուստաընկերության կողմից: Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի փոխնախագահ Ջաաֆար Իմենքին ասել է.«Խորհրդարանին ուղղված նամակը կիրակի օրն ընթերցվելու է տեղական խորհրդարանում»:

«Մասուդ Բարեզանին մնալու է Քուրդիստանի տարածքի ազգային քաղաքական ավագը և այդ ոլորտում շարունակելու է իր գործունեությունը»․ ավելացրել է Իմենքին:

Ավելի վաղ, Իրաքի Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ տարածքում Մասուդ Բարեզանիի ղեկավարությունն ավարտվելու է 2017 թվականի  հոկտեմբերի վերջին: Իսկ տարածքի համար նոր ղեկավարի ընտրությունը Քուրդիստանի տարաքի խորհրդարանի լիազորությունների շրջանակում է: