Իրաքի կառավարությունը փակելու է քրդական Rudaw հեռուստաընկերությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75436-Իրաքի_կառավարությունը_փակելու_է_քրդական_rudaw_հեռուստաընկերությունը
Իրաքի կառավարության մեդիա և կապերի հանձնաժողովը հայտարարել է, որ պետք է փակել Rudaw քրդական հեռուստաընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 09:06 Asia/Tehran
  • Իրաքի կառավարությունը փակելու է քրդական Rudaw հեռուստաընկերությունը

Իրաքի կառավարության մեդիա և կապերի հանձնաժողովը հայտարարել է, որ պետք է փակել Rudaw քրդական հեռուստաընկերությունը:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Իրաքի կառավարության մեդիա և կապերի հանձնաժողովը հայտարարել է, որ փակվելու է Rudaw քրդական հեռուստաընկերությունը, ինչպես նաև հեռուստատեսության աշխատակիցներից պահանջել է դադարեցնել իրենց աշխատանքը:

Ըստ այդ հրամանագրի՝ Rudaw քրդական հեռուստաընկերությունը փակվելու է և Իրաքում նրա ամբողջ գույքն առգրավվելու է:

Rudaw քրդական հեռուստաընկերությունը գործունեության արտոնագիր է ստացել Իրաքի մշակույթի նախարարությունից: Հոկտեմբերի 23-ին հեռուստաընկերությանն է փոխանցվել աշխատանքի դադարեցման մասին ծանուցագիրը:

Մեկ այլ լուրի համաձայն՝ քրդական «Փոփոխություն» շարժման խոսնակ՝ Շուրեշ Հաջին ասել է.«Իրաքի Քուրդիստանի տարածքի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու համար Մասուդ Բարեզանիին հարկադրելու համար, շարժումը քննարկում է համընդհանուր գործադուլ անցկացնելու հարցը»:

Բարհամ Սալեհի ղեկավարությամբ «Ժողովրդավարություն ու արդարություն» կոալիցիան 2017 թվականի հոկտեմբերի 19-ին տեղեկացրել է Քուրդիստանի տարածքում անցումային կառավարության ձևավորման նպատակով խորհրդակցությունների անցկացման մասին, ասելով .«Այդ կառավարության առաքելությունը լինելու է Բաղդադի հետ բանակցելու համար իրավիճակի մեղմումը»: