Բարեզանիի գործակալները ձգտում են անապահովություն տարածել Իրաքյան Քրդստանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75470-Բարեզանիի_գործակալները_ձգտում_են_անապահովություն_տարածել_Իրաքյան_Քրդստանում
Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարեզանիի գործակալները այդ տարածքի խորհրդարանի շենքում շրջափակել են մի քանի պատգամավորների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 08:34 Asia/Tehran
  • Բարեզանիի գործակալները ձգտում են անապահովություն տարածել Իրաքյան Քրդստանում

Ալ-Ալամ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարեզանիի գործակալները այդ տարածքի խորհրդարանի շենքում շրջափակել են մի քանի պատգամավորների:

Ալ-Ալամը հաղորդել է, որ Բարեզանիի կողմնակիցները շրջափակել են նաև Իրաքյան Քրդստանի իսլամական հասարակության ղեկավար Ալի Բափիրի բնակարանը:

Հաղորդագրություն տարածելով, Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհուրդը ժողովրդին կոչ է արել պահպանել անվտանգությունը և խռովարարներին թույլ չտալ սրել իրավիճակը:

Խորհուրդը նաև զգուշացրել է, որ դիմադրելու է անձանց կամ խմբավորմանը, որ տարբեր քաղաքներում կուսակցությունների գրասենյակների դեմ գրոհելու մտադրություն կունենան:

Իրաքի Քրդստանի հայրենակցական միության քաղաքական գրասենյակը հաղորդագրություն տարածելով, պատկան կառույցներից պահանջել է բացատրություն ներկայացնել Իրաքի տարբեր քաղաքներում իրենց կուսակցության գրասենյակների դեմ իրականացված հարձակումների կապակցությամբ: