Իրաքում արգելվել է Սիոնիստական ռեժիմի դրոշի տեղադրումը
Իրաքի պառլամենտի պատգամավորները վավերացրել են մի նախագիծ, որի համաձայն երկրում Սիոնիստական ռեժիմի դրոշի տեղադրումը հանցանք է համարվում:
Մեհր լրատվական գործակալության հաղորդմամբ, Իրաքի պառլամենտի վավերացրած օրենքի համաձայն, ցանկացած մարդ, ով Իրաքում փորձի տեղադրել Սիոնիստական ռեժիմի դրոշակը, հանցագործ է ճանաչվում և ենթակա է պատժի:
Աջակցելով Քրդստանի անջատման հանրաքվեի անցկացմանը, Սիոնիստական ռեժիմը ձգտում է այդ երկրում սրել քաշքշուկները:
Իրաքի բանակայինները կարողացել են ԻԼԻՊ-ի հսկողությունից ազատագրել Ալ-Անբար նահանգի արևմուտքում գտնվող մի քանի գյուղեր և իրենց հսկողությունն են հաստատել առաջին Աքքազ և երկրորդ Աքքազ հրապարակների վրա:
Ալ-Անբար նահանգի արևմտյան Ալ-Ղաեմ և Ռավե քաղաքների ազատագրման համար Իրաքի բանակի ռազմական ընդարձակ գործողությունները մեկնարկել են անցյալ հինգշաբթի: