Սոլեյմամնիեյի օդանավակայանը պատրաստ է աշխատել Իրաքի կենտրոնական իշխանության հսկողության տակ
Իրաքյան Քրդստանի Սոլեյմանիեի օդանավակայանն այդ երկրի կառավարությանը հայտնել է Բաղդադի հսկողության ներքո աշխատելու իր պատրաստակամության մասին:
«Ալ-Հադաս» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Սոլեյմանիեի օդանավակայանը հայտարարել է.«Օդանավակայանի շահագործման համար Բաղդադի հետ խնդիրներ չկան և օդանավակայանը պատրաստ է իրականացնել Իրաքի կենտրոնական իշխանության բոլոր պահանջները»:
Այդ կապակցությամբ տեխնիկական անհրաժեշտ բոլոր քայլերն արված են: Օդանավակայանը պատրաստվում է ընդունել Բաղդադի պատվիրակությանը:
Իրաքյան Քրդստանի տարածքում անջատման հանրաքվեիից հետո, Իրաքի կառավարությունը կասեցրել է տարածքի օդանավակայանի բոլոր չվերթները և տարածքի ղեկավարներին հարկադրել է Իրաքի կենտրոնական իշխանության հետ բանակցելու համար համաձայնել դիտորդներ գործուղել Արբիլի և Սոլեյմանիեի օդանավակայաններ: