Այաթոլլահ Արաքի .«Պաղեստինի պատասխանատվությունը դրված է Իսլամ աշխարհի ուսերին»
Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար Այաթոլլահ Մոհսեն Արաքին, չորեքշաբթի օրը Բեյրութում Դիմադրության գիտնականների համաշխարհային ասոցիացիայի երկրորդ միջազգային համագումարում ասել է.«Այս համագումարը վկայում է տարածաշրջանում ամերիկյան գաղութարարությանը վերջ դրվելու մասին և ողջ իսլամ աշխարհի մտավորականները մասնակցել են համագումարին ՝ Պաղեստինին աջակցելու նպատակով»:
«Պաղեստինում և Ալ-Աղսա մզկիթում Սիոնիստական ռեժիմի օկուպացման ու ոտնձգության դեմ դիմադրությունը, նաև այդ տարածքի ժողովրդի դիմադրությանը ստարումը համարվում է համագումարի մյուս նպատակներից». ասել է Այաթոլլահ Արաքին:
Նրա խոսքերով, Սիոնիստական ռեժիմի նկատմամբ Դիմադրության հաղթանակից հետո, աշխարհն այլևս չի տեսել այդ ռեժիմի հաղթանակը, ինչը վկայում է այն մասին, որ սկսվել է Սիոնիստական ռեժիմի ոչնչացման գործընթացը:
Դիմադրության գիտնականների ասոցիացիայի երկրորդ համաշխարհային համագումարին մասնակցել են արաբական ու իսլամական 30 երկրի Դիմադրությանն աջակցող քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հոգևորականներ: Համագումարը կայացել է Բալֆուրի նենգ հեռչակագրի ընդունման 100-րդ տարելիցին միաժամանակ: