Իրաքում առաջին վայրէջքն է կատարել ԵՄ-ն ներկայացնող ինքնաթիռը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75704-Իրաքում_առաջին_վայրէջքն_է_կատարել_ԵՄ_ն_ներկայացնող_ինքնաթիռը
Ավիահաղորդակցության երկարատև ընդմիջումից հետո Եվրոպական միությունից առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրաքում. դեպի Բաղդադ ավիաչվերթն իրականացվել է Հունաստանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2017 06:10 Asia/Tehran
  • Իրաքում առաջին վայրէջքն է կատարել ԵՄ-ն ներկայացնող ինքնաթիռը

Ավիահաղորդակցության երկարատև ընդմիջումից հետո Եվրոպական միությունից առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրաքում. դեպի Բաղդադ ավիաչվերթն իրականացվել է Հունաստանից:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Իրաքի տրանսպորտի նախարար Քազեմ Ֆինջան ալ-Համամին:

«Շաբաթ օրը վաղ առավոտյան Բաղդադի միջազգային օդանավակայանում առաջին վայրէջքն է կատարել հունական ինքնաթիռը, որը պատկանում է Air Mediterranean ավիաընկերությանը»,- ասել է նախարարը:

ԵՄ-ի և Իրաքի միջև ուղիղ ավիահաղորդակցություն վերջին տարիներին չի իրականացվել արաբական այս երկրում անվտանգության ոլորտում առաջացած խնդիրների պատճառով:

Մասնավորապես, 2015 թվականին Եվրոպական միությունն արգելել է իրաքյան Iraqi Airways ավիաընկերության թռիչքները եվրոպական երկրներ՝ ավիաչվերթերի ընթացքում ավտանգությունը եվրոպական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:

Lurer.com