ԻՊ¬ի պարագլուխ ալ Բաղդադին Իրաքից փախել Է Սիրիա. Addustour
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75749-ԻՊ_ի_պարագլուխ_ալ_Բաղդադին_Իրաքից_փախել_Է_Սիրիա._addustour
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայում գտնվում Է Սիրիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2017 10:54 Asia/Tehran
  • ԻՊ¬ի պարագլուխ ալ Բաղդադին Իրաքից փախել Է Սիրիա. Addustour

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայում գտնվում Է Սիրիայում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, նոյեմբերի 5­ի երեկոյան հայտնել Է Addustour եգիպտական թերթը՝ հղում անելով իրաքյան հետախուզական տվյալներին: Անբարի նահանգի հետախուզության աղբյուրի տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում Է հրատարակությունը, նոյեմբերի 3­ին «ալ Բաղդադին , օգտվելով դեղնագույն տաքսիի ծառայություններից, Իրաքի Ռավայի շրջանից (Անբարի նահանգ) տեղափոխվել Է Սիրիա», ենթադրաբար, շարժվելով դեպի Դեյր Զոր: Ըստ որում, ինչպես նշվում Է, նա, հասկանալով, որ Ռավայում հետագա գտնվելը վտանգավոր Է իր կյանքի համար, որոշել Է փախչել եւ հատուկ պնդել Է տաքսիի տրամադրումը, որպեսզի աննկատ մնա, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Armenpress.am