ԻՊ¬ի պարագլուխ ալ Բաղդադին Իրաքից փախել Է Սիրիա. Addustour
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ներկայում գտնվում Է Սիրիայում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, նոյեմբերի 5ի երեկոյան հայտնել Է Addustour եգիպտական թերթը՝ հղում անելով իրաքյան հետախուզական տվյալներին: Անբարի նահանգի հետախուզության աղբյուրի տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում Է հրատարակությունը, նոյեմբերի 3ին «ալ Բաղդադին , օգտվելով դեղնագույն տաքսիի ծառայություններից, Իրաքի Ռավայի շրջանից (Անբարի նահանգ) տեղափոխվել Է Սիրիա», ենթադրաբար, շարժվելով դեպի Դեյր Զոր: Ըստ որում, ինչպես նշվում Է, նա, հասկանալով, որ Ռավայում հետագա գտնվելը վտանգավոր Է իր կյանքի համար, որոշել Է փախչել եւ հատուկ պնդել Է տաքսիի տրամադրումը, որպեսզի աննկատ մնա, հաղորդել Է ՏԱՍՍը:
Armenpress.am