Եմենում միլիոնավոր մարդիկ կմահանան սովից, եթե Սաուդյան Արաբիայի շրջափակումը չհանվի. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i75926-Եմենում_միլիոնավոր_մարդիկ_կմահանան_սովից_եթե_Սաուդյան_Արաբիայի_շրջափակումը_չհանվի._ՄԱԿ
Միլիոնավոր մարդիկ Եմենում կարող են մահանալ վերջին տասնամյակներին երկրագնդի վրա գրանցված ամենածանր սովի ճգնաժամի պատճառով, եթե Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան չդադարեցնի շրջափակումը և թույլ չտա օգնություն հասցնել երկրի բնակիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2017 20:00 Asia/Tehran
  • Եմենում միլիոնավոր մարդիկ կմահանան սովից, եթե Սաուդյան Արաբիայի շրջափակումը չհանվի. ՄԱԿ

Միլիոնավոր մարդիկ Եմենում կարող են մահանալ վերջին տասնամյակներին երկրագնդի վրա գրանցված ամենածանր սովի ճգնաժամի պատճառով, եթե Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան չդադարեցնի շրջափակումը և թույլ չտա օգնություն հասցնել երկրի բնակիչներին:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավար Մարկ Լոկոկը ելույթ ունենալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցի ժամանակ:

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող կոալիցիան, Եմենում հուսիթ-ապստամբների դեմ պայքարի շրջանակներում, նեղացրել է երկրի օդային, ցամաքի և ծովային շրջափակումը:

Tert.am