Եմենում միլիոնավոր մարդիկ կմահանան սովից, եթե Սաուդյան Արաբիայի շրջափակումը չհանվի. ՄԱԿ
Նոյեմբեր 09, 2017 20:00 Asia/Tehran
Միլիոնավոր մարդիկ Եմենում կարող են մահանալ վերջին տասնամյակներին երկրագնդի վրա գրանցված ամենածանր սովի ճգնաժամի պատճառով, եթե Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան չդադարեցնի շրջափակումը և թույլ չտա օգնություն հասցնել երկրի բնակիչներին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի հումանիտար հարցերով ղեկավար Մարկ Լոկոկը ելույթ ունենալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցի ժամանակ:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող կոալիցիան, Եմենում հուսիթ-ապստամբների դեմ պայքարի շրջանակներում, նեղացրել է երկրի օդային, ցամաքի և ծովային շրջափակումը:
Tert.am
Պիտակ