Ալ-Էբադի.«Իրաքի պառլամենտական ընտրությւոնները կկայանան նախատեսված ժամկետում»
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին Քերբելայում ունեցած ելույթի ընթացքում ասել է, որ Իրաքի պառլամենտական ընտրությւոնները կկայանան նախատեսված ժամկետում:
Իրաքի պառլամենտական և քաղխորհուրդների ընտրությունները կայանալու են 2018թ մայիսի 15-ին:
Ֆարս լրատվական գործակալության հաղորման համաձայն՝ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին ասել է. «Պառլամենտական ընտրությունները կկայանան նշանակված ժամկետում և դրան չեն կարող մասնակցել զինված խմբերը»:
«Պատերազմի ընթացքում Իրաքի կորուստը կազմում է 100 մլրդ դոլար: Իրաքի իշխանությունները շարունակելու են պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ»․ ասել է նա:
Ներկայումս Իրաքի ուժերը շարունակում են պատերազմը ԻԼԻՊ-ի դեմ Ալ-Անբար նահանգում և կարողացել են ազատագրել Ղաեմ քաղաքը: