Իրաքում ԻՊ 400 զոհի եղբայրական գերեզման են հայտնաբերել
Նոյեմբեր 11, 2017 20:08 Asia/Tehran
Իրաքի ուժային կառույցները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 400 զոհի եղբայրական գերեզման են հայտնաբերել Իրաքի Քիրքուք նահանգի հյուսիսում, հայտնում է Petra գործակալությունը։
Քիրքուքի ոստիկանության փոխգնդապետ Ջամիլ Ալ Ջաբուրին հայտնել է, որ Իրաքի զորքերը զանգվածային հուղարկավորման գերեզմանը գտել էին ԱՄՆ նախկին ռազմաբազայի մոտ։
Ալ Ջաբուրիի խոսքով՝ գերեզմանում կարող են թաղված լինել մոտ 400 մարդ, որոնց սպանել էին ԻՊ զինյալները։ Դրանք տարեց եւ երիտասարդ տղամարդիկ են։ Հուղարկավորության ենթադրյալ ժամկետներն ու բազայի անունը չի հաղորդվում։
News.am
Պիտակ