Իրաքի զինվորականները սկսել են երկրում ԻՊ-ի վերջին հենակետի գրոհը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i76032-Իրաքի_զինվորականները_սկսել_են_երկրում_ԻՊ_ի_վերջին_հենակետի_գրոհը
Իրաքի զինվորականները շաբաթ հարձակողական գործողություն են սկսել Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Ռավա քաղաքի ուղղությամբ (գտնվում է Անբար նահանգում), որը երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետն է: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2017 10:56 Asia/Tehran
  • Իրաքի զինվորականները սկսել են երկրում ԻՊ-ի վերջին հենակետի գրոհը

Իրաքի զինվորականները շաբաթ հարձակողական գործողություն են սկսել Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Ռավա քաղաքի ուղղությամբ (գտնվում է Անբար նահանգում), որը երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետն է: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Իրաքի զինվորականները շաբաթ հարձակողական գործողություն են սկսել Սիրիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող Ռավա քաղաքի ուղղությամբ (գտնվում է Անբար նահանգում), որը երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետն է: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ գործողությանը մասնակցում է երկու հետևակային դիվիզիա, ինչպես նաև տեղի սուննի խմբերից աշխարհազորայիններ:

Նոյեմբերի 3-ին կառավարամետ ուժերն ազատագրել են Սիրիայի հետ սահմանակից Էլ Քաիմ քաղաքը:

Սիրիայի բանակը հայտարարել է ծայրահեղականների դեմ հաղթանակի մասին հինգշաբթի՝ Իրաքի հետ սահմանին ահաբեկիչների հսկողության տակ գտնվող վերջին քաղաքն ազատագրելուց հետո:

orer.news/