Սաուդյան Արաբիան ձգտում է նորմալացնել Իսրայելի հետ արաբական երկրների հարաբերությունները
Լիբանանյան աղբյուրները գաղտնի փաստաթուղթ են բացահայտել Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու Սաուդյան արքայազների ջանքերի, պաղեստինցի փախստականների հայրենիք վերադառնալու իրավունքները չեղարկելու և Երուսաղեմի հարցին միջազգային բնույթ հաղորդելու կապակցությամբ:
Լիբանանի Ալ-Ախբար օրաթերթի տեղեկացմամբ, հղում կատարելով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանին հղած արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրի գաղտնի նամակին, բացահայտվել է, որ Ալ-Ջոբայրը խորհուրդներ ու առաջարկություններ է արել «ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործակցություն» համաձայնագրի շրջանակում Սաուդյան Արաբիա-Իսրայել հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ:
Առաջին անգամ հրապարակված այս փաստաթուղթը հաստատում է անցած մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությունից մինչ այսօր, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև խաղաղության դաշինք կնքելու Վաշինգտոնի ջանքերը և սաուդցի ու սիոնիստ պաշտոնատարների միջև կայացած հանդիպումները:
Այդ փաստաթուղթը նաև քողազերծում է լիազորությունների ծավալը, որ Ռիադը մտադիր է Պաղեստինի հարցով ներկայացնել Իսրայելին և թուլացնել դիմադրության առանցքը, հատկապես Լիբանանի Հեզբոլլահը: